Ռիհաննան հերքել է Ուիթնի Հյուսթոնի մասին ֆիլմում խաղալու մասին լուրերը
Երգչուհի Ռիհաննան հերքել է Ուիթնի Հյուսթոնի մասին ֆիլմում նկարվելու մասին լուրերը: Contactmusic.com-ը հաղորդում է, որ երգչուհին ասել է, թե դրանք միայն բամբասանքներ են, և ինքը երբևէ նման բան չի լսել:
42-ամյա երգչու մարմնին կարելի է միայն նախանձել: Իհարկե, առանց ֆոտոշոփի այստեղ հարցը չի լուծվել, սակայն պապարացիների լուսանկարներից դատելով՝ երգչուհին իրոք հիանալի ֆիզիկական վիճակում է գտնվում, և նրա լուսանկարներն ուղղումների կարիք գրեթե չունեն:
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի բնակչի տան հարակից ավտոտնակ է ներխուժել արջն ու արևածաղկի սերմերով 22 կգ կշռող պարկ գողացել: Այս մասին հայտնում է WAOW-TV-ն: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ Լինքոլն շրջանում: Ռենդի Մյուրեյի խոսքով՝ արջը հավանաբար ավտոտնակ է մտել պատուհանը կոտրելու միջոցով:
Ամերիկացի սոցիոլոգները պարզել են, թե ինչ տեղի կունենա ինտերնետի անհետացման դեպքում
Ամերիկացի գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես կարձագանքեն սոցիալական ցանցերում շփվող և սոցիալական մեդիային առնչվող մարդիկ, եթե օրերից մի օր իրենց երկրում որոշեն ընդմիշտ արգելել ինտերնետը:
Աշխարհի յուրաքանչյուր երրորդ մեծահասակն ունի արյան բարձր ճնշում
Յուրաքանչյուր երրորդ մեծահասակ մարդ աշխարհում ունի բարձր արյան ճնշում, որը հանդիսանում է ինսուլտից և սրտի հիվանդություններից մահվան պատճառ: Ամեն 10-րդ մեծահասակը տառապում է շաքարախտից: Կես միլիարդ մարդ, այսինքն, երկրի բնակչության 12 %-ը տառապում է ճարպակալումից: Նման տվյալներ կան Համաշխարհային առողջապահության կազմակերպության զեկույցի մեջ:
Սնվելուց երեք ժամ անց սկսվում է ճարպերի կուտակման գործընթացը
Ուտելուց գրեթե մի քանի ժամ անց օրգանիզմում սկսվում է ճարպերի կուտակման գործընթացը: Նման կարծիքի են հանգել գիտնականները: Հիշեցնենք, որ նախկինում մասնագետները գտնում էին, որ ճարպային հյուսվածքի կուտակումը տեղի է ունենում աստիճանաբար` օրեցօր: Իսկ հիմա հետազոտողները պարզել են, որ կոնքերի և ազդրերի վրա ճարպն ավելի արագ է կուտակվում` երեք, առավելագույնը չորս ժամվա ընթացքում, եթե ստացած էներգիան ավելի շատ է, քան օրգանիզմի ծախսածը:
Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում բացվել է բրիտանացի քանդակագործ Էնթոնի Գորմլիի ցուցահանդեսը` նվիրված ինքնասպաններին: Ինչպես տեղեկացնում է Vesti.az-ը, ցուցադրված են 31 քանդակներ` պատրաստված երկաթից և օրգանական ապակուց: